Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանում վարակի զոհերի թիվը կարող է երկու անգամ ավելի լինել

Իրանում վարակի զոհերի թիվը կարող է երկու անգամ ավելի լինել
16.04.2020 | 21:40

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78 000, մահացել է 4 869 մարդ: Խորհրդարանականների ուսումնասիրություններից կազմված զեկույցը փաստում է, որ մահերի թիվը կարող է երկու անգամ ավելի լինել, իսկ վարակվածներինը՝ 8-10 անգամ: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ համաճարակի վերաբերյալ կառավարության տվյալների հիմքում բացառապես երկրի հիվանդանոցների փոխանցած տվյալներն են:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ